«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արմեն Աշոտյան. «Այլևս Ձեր՝ COVID-19»

Արմեն Աշոտյան. «Այլևս Ձեր՝ COVID-19»
14.05.2020 | 19:15

Իր դեմ քրեական գործ հարուցելուն Ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արմեն Աշոտյանը: Նա գրել է.

Մեծարգո վարչապետ,
Իմ և իմ մեծ ընտանիքի անունից ցանկանում եմ խորին շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանը Ձեր երկրում ինձ համար նման նպաստավոր պայմաններ ստեղծելու առնչությամբ:


Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, պայքարում է իմ դեմ, զրկելով ինձ կյանքի իրավունքից, սահմանափակելով ազատ արտահայտվելու իմ հնարավորույթունները, խոչընդոտելով իմ ազատ տեղաշարժի ազատությունը, Ձեր հմուտ և հպարտ առաջնորդության շնորհիվ Հայաստանը դառնում է իմ երկրորդ հայրենիքը, որտեղ ես ինձ, հիրավի, ազատ և պաշտպանված եմ զգում:
Այս ամենը հնարավոր չէր լինի առանց 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, քանզի հակառակ պարագայում ես նախորդ իշախանությունների վիրուսարբու էության զոհը կարող էի դառնալ:
Շարունակեք Ձեր անձնվեր գործունեությունը հանուն երկրագնդի վրա գոյություն ունեցող բոլոր կենսաբանական տեսակների կյանքի իրավունքի: Այդ կենսաբազմազանությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության այցեքարտը, հատկապես՝ արտաքին քաղաքականության ոլորտում:
Ձեզ մաղթում եմ անդադար թեստավորում, տնական օղիների անսպառ պաշար և պինցետների լայն տեսականի:
Խորին վիրուլենտությամբ, բարձր ջերմությամբ, հազով և հևոցով,
Այլևս Ձեր՝ COVID-19:

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ